Ամեն ինչ ձեռնարկում են, որ իրենց վզին բան չմնա. Արսեն Մկրտչյանը՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատախազության նախաձեռնությամբ այսօր՝ հունվարի 15-ին, արտահերթ նիստ է հրավիրվել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ։ 

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նիստից առաջ լրագրողներին հայտնեց, որ իր պաշտպանյալի վիճակը շարունակում է մնալ ծանր:

Ինչ վերաբերում է դատախազության կողմից ներկայացված միջնորդությանը՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, նա նշեց. «Մանվել Գրիգորյանի գործով դատախազությունից ոչ մի լավ բանի չեմ սպասում: Եվ ո՞վ ասեց, որ դատախազությունը ուզում է փոխել խափանման միջոցը, չեմ հավատում և չեմ սպասում, որ դատախազությունը նման միտում ունենա»,- Արսեն Մկրտչյանը։

Նա նաև հավելեց, որ սա ապահովագրում է ղեկավար մարմինների համար։  «Ղեկավարները, իմ կարծիքով, որոշել են ամեն ինչ ձեռնարկեն նրա համար, որպեսզի վաղն ապահովագրված լինեն, որ հազար ներողություն՝ իրենց վզին բան չմնա, եթե վատ ելք լինի, չասեն սրա մեղավորը դու էիր»,-նշեց նա։

Ուղիղ եթերը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել