Նախկին դատավորի կողմից ներկայացված դիմումի ստուգման համար կսահմանվի տուրք

Կառավարությունը առաջարկում է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար նախկին դատավորի կողմից ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար, վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար, վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար կսահմանվի տուրք 20 հազար դրամի չափով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել