Հունվարի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել գյումրեցի երկու եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց: Հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզները պարզեցին, որ Գյումրիի Լիսինյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին խոհանոցային դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նույն փողոցի 45-ամյա մի բնակչի:
Հունվարի 5-ին, ժամը 1-ի սահմաններում, կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին և խոստովանեց կատարածը: Ըստ նրա` հիվանդանոց տեղափոխված եղբայրներից ավագն իր որդիներին էր դանակահարել, ինքն էլ վրեժխնդիր էր եղել:
Ավելի ուշ նույն հասցեից ոստիկանները կտրած-ծակած վերքերով հիվանդանոց տեղափոխեցին նաև բերման ենթարկված տղամարդու որդիներին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: