ՀՀ քաղավիացիան՝ Իրան կատարվող առաջիկա թռիչքների մասին․ մեկը չեղարկվել է

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ հունվարի 10-ի Armenia Airways ավիաընկերության Երեւան-Թեհերան-Երեւան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Մինչդեռ, UR ավիաընկերության կողմից Հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Եւրեւան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։

«Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից եւ հետեւել մեր պաշտոնական հաղորդագրություններին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը։

Հարգանքով`
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել