Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են Թեհրանում կործանված օդանավի անձնակազմի անդամների լուսանկարները:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Թեհրանում ուկրաինական ուղևորատար օդանավը 176 ուղևորներով և անձնակազմի անդամներով կործանվել է: Reuters գործակալության փոխանցմամբ` օդանավի բոլորողևորները մահացել են: Նշվում է, որ ինքնաթիռի 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները մահացել են։
Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-737»-ը վթարի է ենթարկվել տեխնիկական խնդիրների պատճառով։