16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվողը կալանավորվեց

Դատարանը քիչ առաջ բավարարել է 16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել