Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել և քննարկել վերջին զարգացումները

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները, հատկապես Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների  հրթիռակոծությունը։

Մի քանի րոպե առաջ հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Մուհամմադ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն:

Ավելի վաղ Ավստրիայի և Մալայզիայի արտգործնախարարները առանձին հեռախոսազրույցներ էին անցկացրել Իրանի արտգործնախարարի հետ ՝ քննարկելու տարածաշրջանում վերջին զարգացումները:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել