Չորեքշաբթի օրը Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ պետք է վերջ տալ տարածաշրջանում ԱՄՆ-ի կոռումպացված ներկայությանը: Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Առաջնորդը, Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների վրա հարձակումը «դեմքի ապտակ» է որակել և ասել է. «Նման ռազմական գործողությունները բավարար չեն, ԱՄՆ-ի կոռումպացված ներկայությունը տարածաշրջանում պետք է դադարեցվի»:
Առաջնորդը նշել է, որ ամերիկացիները պատերազմ, ինտրիգ և ոչնչացում են բերել տարածաշրջան:
«Մենք այդ գիշեր ապտակեցինք նրանց, բայց վրեժը այլ հարց է։ ԱՄՆ-ի ծրագրերը չեզոքացվել են Իրաքում, Սիրիայում և Լիբանանում` սիրելի նահատակ Սուլեյմանիի օգնությամբ», – ավելացրեց առաջնորդը:
Առաջնորդը Իսլամական Հանրապետության թշնամի է անվանել Միացյալ Նահանգներին, Սիոնիստական ռեժիմին և ամբարտավանության ապարատը:
Այաթոլլահ Խամենեին շեշտեց, որ «քանի դեռ կոնկրետ պետություն չի գործում Իրանի դեմ, մենք նրան չենք համարում թշնամի»: