Ի՞նչ էր անում Արմենը կանացի վերարկուներն ու պայուսակները

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատված, դատվածությունը մարված Արմեն Ս.-ի դեմ հարուցվածք քրեական գործը:

 

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով «Լիս» մականվամբ ոմն Արմանի հետ, 2009թ. հունիսի 13-ին, ժամը 04:00-ի սահմաններում, կոտրելով Երևան քաղաքի Տարոնցի փողոցի շենքերից մեկի 48 բնակարան և այնտեղից գողացել մեկ հատ «LG» մակնիշի հեռուստացույց, սպիտակ գույնի լվացքի մեքենա, մեկ հատ կանացի պայուսակ և 5 հատ կանացի տարբեր տեսակի վերարկուներ՝ Նոնա Ս.-ին պատճառելով խաշոր չափերի՝ 835.700 դրամի գույքային վնաս:

 

Գործում որպես իրեղեն ապացույց ճանաչվել է Նոնա Ս.-ին պատկանող կանացի մուգ շագանակագույն վերարկուն և շագանակագույն կանացի պայուսակը, որոնք պահված են դատարանի իրեղեն ապացույցների պահպանման սենյակում:

 

Որպես խափանման միջոց Արմեն Ս.-ի նկատմամբ կալանքը փոխարինվել է գրավով, իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Կ. Ադամյանի կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել