Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է․
«Համալսարանական բժիշկներն դիմավորեցին 2020 թվականը. 14 վիրահատություն։
Համալսարանական բժիշկները, Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:30-ից մինչ այս պահն աշխատում են լրիվ ծանրաբեռնվածությամբ: Ամանորի գիշերը միայն իրականացրել են 14 վիրահատություն, որից 12-ը՝ հրավառ նյութերից ստացված վնասվածքների և այրվածքների»։