Խոշոր վթար Ամանորի գիշերը. կա 4 տուժած, որից 2-ը՝ մանկահասակ երեխա

Հունվարի 1-ին ժամը 02:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Արևաշող ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդը՝ Ռաֆայել Մ., ծնված 1990 թ.) և «Mercedes E180» մակնիշների ավտոմեքենաները։

«Opel Astra G» ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Հասմիկ Պ.-ն (ծնված 1992 թ.), Ռոբերտ (ծնված 2014 թ.) և Եվա (ծնված 2016 թ.) Մ.-երը, հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները Հասմիկ Պ.-ի և Ռոբերտ Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռաֆայել և Եվա Մ.-երինը՝ ծայրահեղ ծանր։ Եվա Մ.-ն այնուհետև տեղափոխվել է Վանաձորի ԲԿ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել