«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի և «Անելիք Բանկ»-ի տարբեր մասնաճյուղերում կեղծ ոսկյա շղթաներ է գրավադրե՞լ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատված, դատվածությունը չմարված Հարություն Ղ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ խոշոր չափի գույք հափշտակելու դիտավորությամբ պատրաստել է ոսկու քիչ պարունակությամբ, կեղծ ոսկյա շղթաներ և կախազարդեր, որոնք գրավադնելու միջոցով իրացրել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի և «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի տարբեր մասնաճյուղերում:

 

Գործող իրեղեն ապացույցներ են ճանաչվել Հարություն Ղ.-ի անձնագիրը, սոցիալական քարտը, 3 հատ ծրար և 2 արկղ, որոնք ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների բյուրո» ՊՈԱԿ-ի կնիքով, գործի հետ միասին հանձնվել է դատավորին:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Երևան քաղաքի դատախազության կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել