18 տուժող 1 մեղադրյալ. Արամայիսի սխրանքները

Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արամայիս Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

 

 

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախության եղանակով, գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու նպատակով, 2005թ. մայիսից

 

2011թ-ի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում չարաշահելով տարբեր քաղաքացիների վստահությունը, վերջիններիս բնակարանները, ավտոմեքենաները գնելու, վաճառելու,

 

վերանորոգելու, բջջային հեռախոսներ, ձեթ, համակարգիչ, տարբեր տեսակի համեմունքներ վաճառելու, ոսկյա տարբեր զարդերի պատճեններ հանելու կեղծ խոստումով խաբեությամբ տիրացել է նրանց 3.600 ԱՄՆ դոլարին և 5. 717.000 ՀՀ դրամին:

 

Գործում իրեղեն ապացույց են ճանաչվել կոշիկները, որոնք փաթեթավորված և կնիքված ոստիկանության Դիլիջանի բաժնի ծրարների համար նախատեսված կնիքով, գտնվում են իրեղեն ապացույցների պահոցում:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը:

 

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունը իրականցվում է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Ն. Թոփուզյանի կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել