Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեկտեմբերի 26-ին նոր հրաման է ստորագրել, որով դեկտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի մարտի 8-ը ներառյալ ժամանակահատվածում՝ ուրբաթ շաբաթ, կիրակի, տոնական և աշխատանքային օրերին, ժամը 09։00-ից մինչև 18։00-ը Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում կսահմանվի հերթապահություն։
1 ժամվա ընթացքում կվճարվի՝
- բժշկին՝ 1038 դրամ,
- բուժքույրին՝ 577 դրամ,
- վարորդ-սանիտարին՝ 513 դրամ։
Ընդհանուր կտրամադրվի մոտ 770 հազար դրամ։