Դպրոցների, կազմակերպությունների այն տնօրենները, որոնք չեն հետևում օրենքի պահանջին՝ խստագույնս պատժվում են․ փոխքաղաքապետ
Նախակրթարաններում և դպրոցներում թեպետ 100 տոկոսով դեռ չի բացառվել դրամահավաքը, բայց, այնուամենայնիվ դրա համար ամեն ինչ արվում է և ցուցանիշները մոտեցել են գրեթե զրոյին։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
«Մենք ուսումնական տարվա սկսվելուց հավաքում ենք դպրոցների, մանկապարտեզների ղեկավարներին, աշխատաժողովներ, քննարկումներ ենք ունենում, և դրանց առանցքային հարցերից մեկը լինում է՝ բացառել ցանկացած տիպի դրամահավաք, անկախ նրանից, թե դա արվում է մանկապարտեզի, երեխաների, էքսկուրսիաների համար։ Մենք նաև պարբերաբար շրջաբերականներ ենք ուղարկում, զգուշացումներ ենք ուղարկում։ Այն տնօրենները կամ այն կազմակերպության աշխատակիցները, որոնք չեն հետևում հորդորին, չեն հետևում օրենքի պահանջին և փորձում են կազմակերպել նման գործընթացներ՝ խստագույնս պատժվում են»,-նշեց փոխքաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում