Նելլի Ա.-ն դիմում է ներկայացրել դատարան և հայտնել, որ է նրա հարևանները որոշակի խնդիրներ են ստեղծում նրա համար` մասնավորապես հեռուստացույցի ձայնն են բարձր միացրած թողնում ամբողջ գիշեր, հարկի աղբը հավաքում և լցնում են իր դռան դիմաց, հայհոյանքներ են տալիս իրեն և անընդհատ խանգարում են իր հանգիստը:
Դիմողը միաժամանակ հայտնել է , որ այդ խնդիրների մասին տեղյակ է պահել նաև ոստիկանությանը:
Ուսումնասիրելով դիմումը և կից փաստաթղթերը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Թորոսյանը` գտավ, որ համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության 91 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` դիմումի ընդունումը պետք է մերժել, քանի որ դիմողի կողմից ներկայացված խնդիրները ենթակա չեն դատարանում քննության:
Աղբյուրը` Իրավաբան.net