Որքա՞ն եք վճարում էլեկտրաէներգիայի համար գիշերը և ցերեկը․ ՀԷՑ-ը՝ սակագների համար

Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրաէներգիայի քանակությունների արտադրյալների գումարով: Այս մասին հայտնում են Հայաստանի էլեկտրական ցանցերից։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2016թ. օգոստոսի 1-ից սահմանված են էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները.

1. 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

  1. ա. ցերեկային սակագին` 33.48 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
  2. բ. գիշերային սակագին` 29.48 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2. 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

  1. ա. ցերեկային սակագին` 35.98 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված րժեքի հարկը,
  2. բ. գիշերային սակագին` 31.98 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3. 6 (10)կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

  1. ա. ցերեկային սակագին` 41.98 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
  2. բ. գիշերային սակագին` 31.98 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4. 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`

  1. ա. ցերեկային սակագին` 44.98 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
  2. բ. գիշերային սակագին` 34.98 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

Գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառման սարքերի առավոտյան կանոնադրությամբ և տրամադրվում են:

1) ժամը 22.00-ից հետո `ժամը 06.00-ին, յուրաքանչյուր քաղաքացի մարտ ամսվա վերջին ժամը 02: 00-ից հետո` հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի, ժամը 03.00-ին,

2) ժամը 23.00-ից մինչև 07.00-ը. Յուրաքանչյուր ոք, հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 03.00-ից հետո. Մարտ ամսվա վերջին կիրակի օրը 02: 00-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել