Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ոստիկանության դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագիծը:
Նախատեսվում է հաստատել ոստիկանության դրոշի կանոնադրությունը, ոստիկանության դրոշի նկարագրությունը, ոստիկանության զինանշանի կանոնադրությունը, ոստիկանության զինանշանի նկարագրությունը:
Դրոշը ՀՀ ոստիկանությանը կհանձնի ՀՀ վարչապետը կամ նրա կողմից լիազորված անձը, կհանձնվի նաև ՀՀ վարչապետի ստորագրությամբ վկայագիր:
Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը կսահմանի ՀՀ ոստիկանության պետը:
ՀՀ ոստիկանության անձնակազմը պարտավոր կլինի պահպանել և պաշտպանել դրոշը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը:

