Պաշտպանության նախարարությունն հայտնում է, որ հունվարի 31-ին, ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի զինանոցում ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ալբերտի Ավագյանը (ծնված 1990թ., 2012-1 զորակոչ, Նոր Նորքի զ/կ):
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը իր զորակցությունն է հայտնել Վարդան Ավագյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:
Աղբյուրը` Իրավաբան.net