Լուսինեն ծալովի դանակով մի քանի հարված է հասցրել Մեսրոպին

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Լուսինե Բ.-ի:

 

Երևան քաղաքի Հաղթանակի թաղամասի ամառանոցային 2-րդ տարածքի 100 տան բակում 2012 թ. մայիսի 17-ին` ժամը 03:00-ի սահմաններում, Մեսրոպ Մ.-ի, վերջինիս աներորդի Էդգար Բ.-ի և զոքանչի` Սեդա Օ.-ի միջև կենցաղային հարցի շուրջ ծագել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի: Նշված վիճաբանությանը միջամտել է նաև Մ.Սարգսյանի կինը` Լուսինե Բ.-ն: Վերջինս իր մոտ եղած ծալովի դանակով դիտավորությամբ մի քանի հարված է հասցրել Մեսրոպ Մ.-ի կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի շրջանում` նրա առողջությանը պատճառելով մարմնական վնաս:

 

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել