Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 26-ին, «Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։
Կոմիտեն ոչինչ չի հայտնում պատճառների մասին։
ԼՐԱՑՎԱԾ
«ՌԻԱ Նովոստիին» Դոնի Ռոստովի օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ «Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից դեպի Վնուկովո, տեխնիկական պատճառներով է հարկադիր վայրէջք կատարել Ռոստովի այլընտրանքային օդանավակայանում:
Մոսկվայի ժամանակով 18։26-ին Դոնի Ռոստովից ուղևորները հասել են նշանակման վայր։