Մուրճով հարվածել է հարևանուհու դռանը

Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արթուր Ս.-ի Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012 թ. սեպտեմբերի 3-ին` ժամը 01.00-ի սահմաններում, դիտավորությամբ ուրիշի գույքը վնասելու նպատակով մուրճով բազմաթիվ անգամ հարվածել է հարևանուհի Էլմիրա Ս.-ի բնակարանի մուտքի դռանը ու վնասել այն` Էլմիրա Ս.-ին պատճառելով զգալի չափի նյութական վնաս:
Քրեական գործով իրեղեն ապացույց է ճանաչվել մուրճը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել