ՄԻԵԴ-ի նախադեպային տեղեկատուի ևս երկու համար հասանելի է հայերենով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի զարգացող նախադեպային իրավունքի վերաբերյալ Հայաստանի իրավաբանական հանրությանը և քաղաքացիներին մատչելի տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցությամբ, ձեռնարկել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ամենամսյա տեղեկատուների թարգմանությունը և տարածումը:

 

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատուն տվյալ ամսվա ընթացքում արտահայտված և առանձնակի կարևորություն ներկայացնող իրավական դիրքորոշումների համակարգված ընտրանի է, որն արտացոլում է Եվրոպական դատարանի ձևավորված նոր ուղենիշներն ու Մարդու իրավունքների եվրոպական իրավունքի զարգացման արդիական ուղղությունները: Տեղեկատուն կազմում է Եվրոպական դատարանի քարտուղարությունը, և Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներով ազատ ներբեռնման համար այն հասանելի է Եվրոպական դատարանի կայքում ` անգլերեն և ֆրանսերեն տարբերակներով:

 

Այժմ հայերենով հասանելի են նաև տեղեկատուի 2012 թվականի 4-րդ և 5-րդ (թիվ 151 և 152) համարները, որոնք ընդգրկում են ապրիլ  և մայիս  ամիսներին արտահայտված իրավական դիրքորոշումները: ՀՀ արդարադատության նախարարությունն ավելի վաղ ներկայացրել էր նաև հունվար, փետրվար  և մարտ  ամիսներին արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել