Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 29-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է, որ Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

 

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել