Խաբեությամբ ավտոմեքենան ձևակերպել է իր անվամբ

Էդգար Գ.-ն, չարաշահելով Սուրեն Ն.-ի վստահությունը, խաբեությամբ, բանկում գրավադնելու և գումարը վճարելու պատրվակով, նրանից վերցրել է Տոյոտա-Սեկվոյա ավտոմեքենան, ձևակերպել է իր անվամբ, որից հետո ավտոմեքենան 3.500.000 ՀՀ դրամի դիմաց գրավադրել է Ոսկե Լումա ՍՊԸ-ին պատկանող գրավատանը, իսկ ստացված գումարը ծախսել է իր կարիքների համար` Սուրեն Ն.-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 6.226.720 ՀՀ դրամի գույքային վնաս։

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել