Մենք ողջունում ենք Նիդերլանդների խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը: Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից։
«Այս քայլը աջակցության դրսևորում է Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի երկարամյա գործընկերությունը Հայաստանի և Նիդեռլանդների միջև»,-նշված է հայտարարության մեջ: