Հայկ Գրիգորյանի հրամանով՝ Աննա Հովսեփյանը նշանակվել է ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նոյեմբերի 1-ին հրաման է  ստորագրել, որով նախատեսվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Սուրեն Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Նարեկ Վահրամի Շահինյանին լիազորել հանդես գալու իրավասու մարմնի անունից՝ ներքին ազդարարման դեպքում:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժնի պետ Աննա Հովսեփյանը նշանակվել է ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել