Հովակիմ Պոդոսյանը նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին նոր որոշում է ստորագրել, որով Հովակիմ Պոդոսյանը նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը:

Մեկ այլ որոշմամբ՝ նշված պաշտոնից ազատվել է Շավարշ Գրիգորյանը և նշանակվել առողջապահության նախարարի տեղակալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել