Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին նոր որոշում է ստորագրել, որով Գևորգ Սիմոնյանին նշանակվել է պրոբացիայի ծառայության պետ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գևորգ Սիմոնյանին նշանակել պրոբացիայի ծառայության պետ»,-նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ նշված պաշտոնից ազատվել է Արսեն Նավասարդյանը։