Պաշտպանությանը և անվտանգությանը հատկացվող գումարները, կարծում եմ, բավարար չեն. Սերգեյ Բագրատյան

2020 թվականի բյուջեի նախագծի քննարկաման ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր՝ նոյեմբերի 14-ին, հարց ուղղեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին.
«Մենք 2020 թվականի բյուջեում 0,8 տոկոսով ենք ավելացնում պաշտպանությանը և անվտանգությանը հատկացվող գումարները: Ի հարկե հասկանալի է, որ բազմաթիվ կետեր կան գաղտնիության սկզբունքի մեջ են և պեքտ չի բարձրաձայնել, բայց այս թիվը մենք հրապարակային տեսնում ենք, ես կարծում եմ, որ բավարար չի սպասարկելու այն  ռիսկերը, որոնք այսօր տեսնում ենք: Արդյոք, եթե մենք 333 միլիարդ դրամ պրոֆիցիտ ունենք, որը տրամադրեցինք Կենտրոնական բանկին, չարժեր, որ մենք այդ գումարը ներդնեինք ռազմարդյունաբերության զարգացմանը»,- նշեց պատգամավորը:
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ շատ լավ կլիներ, բայց ռազմարդյունաբերական ոլորտի թվերը, շատ շոշափելի են, այսօրվա մեր իարկաանության համար և դրանք տարեց տարի ավելի շոշոփելի կդառնան:
Մանրամասները՝ տեսանյութում
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել