Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Պետրոսյանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրեր առաջ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծի շուրջ աղմուկին։

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը առաջարկում էր նույնասեռական և սեռափոխված անձանց արգելել երեխա որդեգրել։

Կառավարություն դեմ է եղել նախաձեռնությանը։ Պատգամավորը առաջարկում էր նախագիծը ներառել  քառօրյա նիստերի օրակարգ։ Քվեարկությամբ օրենքի նախագիծը օրակարգ չընդգրկվեց։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը բարկացավ Գևորգ Պետրոսյանի վրա՝ արած արտահայտության համար և նույնիսկ «սպառնաց» ձայնի իրավունքից զրկել պատգամավորին։

«Որևէ քննարկում չեմ ունեցել ԲՀԿ-ի և Գևորգ Պետրոսյանի հետ։ Ես անգիր չէի հիշում հոդվածը։ Որոշեցի առայժմ չդիմել այդ քայլին»,-նշեց Արարատ Միրզոյանը՝  լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել