Իռլանդական Ryanair ավիաընկերության բացած նոր ուղղություններին գումարվում են նաև ռուսական Azimuth ավիաընկերության կողմից բացվելիք նոր չվերթը՝ դեպի Կալուգա: Այս մասին, կառավարության նիստի ժամանակ ասել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ հավելելով, որ սա ռուսական շուկայի վրա ևս ազդեցություն է ունենալու:
Վերջին 12 ամսվա ընթացքում նոր ուղղություններ սպասարկող ավիաընկերություններին «օդի տուրքից» ազատելու նախագծի քննարկման ժամանակ Ռևազյանը հայտնել է, որ Հայաստանից նոր ուղղություն է բացելու նաև AirBaltic-ը: «Ընդհանրապես, 8 հաստատված նոր ուղղություն ունենք, բայց նախատեսում ենք, որ 10-ից ավել կլինեն մինչև ամառային սեզոնի բացումը»,- ասել է Ռևազյանը՝ ավելացնելով,- Azimuth-ն արդեն դիմել է, չվերթները սկսելու են դեկտեմբերի 14-ից»:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի խոսքով՝ միաժամանակ Ryanair ավիաընկերությունը արդեն հաստատված 4 ուղղությունների հետ միասին, նախատեսում է 2-3 ուղղություն ավելացնել մինչև ամառ:
Մանրամասները՝ տեսանյութում