Զգույշ եղե՛ք, եթե Էլյանորայի նման ընկերուհի ունեք

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում էր գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Էլյանորա Բ.-ի: 

Էլյանորա Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 11-ին հյուրընկալված լինելով ընկերուհու բնակարանում, ննջասենյակում գտնվող զարդատուփից գաղտնի հափշտակել է ոսկյա մատանի, այսինքն կատարել է քրեական օրենքով արգելված արարք:

Համաձայն ՀՀ քրեական օրեսնգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի՝ գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:

2013թ. փետրվարի 11-ին նույն դատարանում` դռնբաց դատական նիստում, արագացված դատական քննության կարգով քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի`
Էլյանոռա Բ.-ի և վճռեց նրան ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգքրի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով` տուգանք 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` տուգանք 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով` տուգանք 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։

Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասը, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով` Էլյանոռա Բ.-ի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել տուգանք 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ Էլյանոռա Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել` սույն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Տուժող Նունե Հ–ի ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարել ամբողջությամբ` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով, այն, որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնաս, բռնագանձել Էլյանոռա Բ.-ից։

Էլյանոռա Բ.-ի անշարժ և շարժական գույքերի նկատմամբ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով կիրառել արգելանք` տուժող Նունե Հ.-ի ներկայացրած քաղաքացիական հայցի լրիվ բռնագանձումն ապահովելու նպատակով։

Իրեղեն ապացույց ճանաչված և սեփականատիրոջը` տուժող Նունե Հ.-ին ի պահ հանձնված բնական ալմաստը, երկու ադամանդները, մեկական ապակին և ապակու բեկորը` թողնել վերջինիս տնօրինությանը` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել