Մայորը պատռել է զինծառայողների շապիկը և ապտակել

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկինում դատվածություն չունեցող Ա. Դարբինյանի դեմ հարուցված քրեական գործը:

 

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի վաշտի հրամանատար, կոչումով մայոր, 23.10.2012թ հանձնարարել է նույն զորամասի զին. ծառայող Թ. Առաքելյանին կազմակերպել տարածքի մաքրությունը, որը հանձնարարել էր մաքրությունը կազմակերպել զորամաս գործուղված ժամկետային զին. ծառայողներ Ս. Միրզոյանին և Ա. Պետրոսյանին: Տարածքը մաքրված չլինելու պատճառով Ա. Դարբինյանը իր մոտ է կանչել Թ.Առաքելյանին և այդ կապակցությամբ դիտողություն արել, վերջինս Թ.Առաքելյանի աշխատասենյակ է ուղեկցել Ս. Միրզոյանին և Ա. Պետրոսյանին , որտեղ Ա.Դարբինյանը մաքրությունը ժամանակին չկատարելու համար դիտողություն է արել նրանց, ապա վերջիններիս հագին տեսնելով չսահմանված տիպի երկարաթև շապիկներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ անպարկեշտ ձևով ստորացրել է նրանց պատիվն ու արժանապատվությունը, այն է պատռել է Ա.Պետրոսյանի հագին եղած շապիկը, այնուհետև պատռել Ս.Միրզոյանի հագին եղած շապիկը և ապտակել վերջինիս:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Արարատի մարզի դատախազության կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել