Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի` Լևոն Գ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով ՀՀ ՊՆ թիվ X զորամասում, 2012թ. նոյեմբերի 7-ին` ժամը 07:45-ի սահմաններում, դասակի ննջարանում, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածների պահանջները` բջջային հեռախոսի լիցքավորիչ սարքի օգտագործման կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել նույն դասակի կուրսանտ Հարություն Ք.-ի հետ, զինվորական ճտակոշիկով հարվածել է վերջինիս որովայնի հատվածին`պաճառելով առողջության ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net