Բացի ալիմենտի գումարից, օրենքը հնարավորություն է տալիս հօգուտ երեխայի ծնողից բռնագանձել նաև լրացուցիչ ծախսերի գումար:
Կարծում ենք, անունն էլ ինքնին հուշում է, որ նշված գումարը բռնագանձվում է այն դեպքերում, երբ առաջանում են լրացուցիչ ծախսեր:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն` համաձայնության բացակայության և բացառիկ հանգամանքների առկայության (ծանր հիվանդություն, երեխաների կամ անաշխատունակ չափահաս անապահով զավակների խեղում, նրանց նկատմամբ հատուկ խնամքի համար վճարելու անհրաժեշտություն և այլն) դեպքում ծնողներից յուրաքանչյուրը կարող է դատարանի վճռով ներգրավվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսեր կրելու գործին։
Լրացուցիչ ծախսերը կրելուն ծնողների մասնակցության կարգը և այդ ծախսերի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը` ելնելով ծնողների և զավակների գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։
Դատարանը կարող է պարտավորեցնել ծնողներին` մասնակցելու ինչպես փաստացի կատարվող լրացուցիչ ծախսերին, այնպես էլ ապագայում կատարվելիք անհրաժեշտ լրացուցիչ ծախսերին:
Աղբյուրը` Իրավաբան.net