Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Դավիթ և Վարդան Բարխոյանների:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք խմբի կազմում 18.07.2012թ. Երևան քաղաքի Նուբարաշեն խճուղի 5/10 հասցեում գործող Լունա գիշերային ակումբում, այնուհետև ակումբի մուտքի մոտ Լիդա և Հասմիկ Օհանյանների նկատմամբ բռնության գործադրմամբ կատարել են խուլիգանություն` շուրջ 30 րոպե խափանելով ակումբի բնականոն աշխատանքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուր՝ Իրավաբան.net