Ցածր և միջին եկամտի մակարդակ ունեցող քաղաքացիները նույնպես կարող են վերանորոգել իրենց բնակարանները՝ օգտվելով այս ծրագրից

Ազգային հիփոթեքային ընկերությունը Ֆրանսիական զարգացման գործակալության և Եվրամիության հետ համատեղ իրականացնում է բնակարանային  պայմանների և էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված ծրագիր:

Վարկերի գծով թիրախային խումբ են հանդիսանում ցածր և միջին եկամտի մակարդակ ունեցող թվով 3․000 տնային տնտեսություններ։ Ծրագիրն ուղղված է խթանելու ցածր և միջին եկամտի մակարդակի ունեցող բնակչության բնակարանների վերանորոգումը, հատկապես՝ մարզերում (Ծրագրին չի մասնակցում միայն Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանը), ինչպես նաև խթանելու ֆինանսական հաստատությունների կողմից էներգաարդյունավետ վերանորոգում ֆինանսավորելու նպատակով փոքրածավալ և առավել երկարաժամկետ վարկերի տրամադրումը։

Ջերմ Օջախ վարկատեսակի հիմնական պայմաններն են՝

Տնային տնտեսությունները պետք է վերանորոգման ներդրումների ավելի քան 40%-ը ուղղեն էներգաարդյունավետ միջոցառումների և սարքերի ձեռքբերմանը, որոնց մեջ 20%-ի չափով կարող են ձեռք բերել նաև կենցաղային տեխնիկա։

Եթե պատրաստվում եք վերանորոգել Ձեր բնակարանը կամ բարելավել բնակարանային պայմանները, ապա առաջարկվում են նաև հետևյալ վարկատեսակը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել