Հատուկ առաքումն ընդունող սուբյեկտները

Անհրաժեշտ է նշել, որ Ֆիզիկական անձին հասցեագրված առաքվող փաստաթղթերը հանձնվում են անմիջապես նրան կամ նրա լիազորած անձին, մինչդեռ օրենքով սահմանված կարգով սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված անձին հասցեագրված առաքման փաթեթը կարող է հանձնվել նաև նրա օրինական ներկայացուցչին կամ օրինական ներկայացուցչի լիազորած անձին:

 

Ինչ վերաբերվում է իրավաբանական անձին, ապա վերջինիս հասցեագրված առաքման փաթեթը հանձնվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին:

 

Այն դեպքում, երբ որպես հասցեատեր հանդես է գալիս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա առաքման փաթեթը պետք է հանձնվի ընդհանուր բաժնին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու այլ ստորաբաժանմանը:

 

Եթե որպես հասցեատեր հանդես է գալիս հարկադիր բուժման մեջ գտնվող անձը կամ ձերբակալված, կալանավորված կամ դատապարտված և ազատազրկման վայրում պատիժ կրող անձը, ապա առաքման փաթեթը հանձնվում է համապատասխան հաստատության ղեկավարին, ընդհանուր բաժնին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու այլ ստորաբաժանմանը: Նրանք պարտավոր են ընդունել առաքման փաթեթը և այն անհապաղ հանձնել հասցեատիրոջը:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել