Ի՞նչ էր անելու Հրայրը եղունգների հարդարման էլեկտրական սարքը

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բարսեղյանի նախագահությամբ քննության է առնվում Հրայր Վ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ մուտք է գործել տարբեր բնակարաններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։

 

2011թ. դեկտեմբերին տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք է գործել Լ. Ղալումյանի բնակարան և գաղտնի հափշտակել 25.000 ՀՀ դրամ արժողության Սիմենս տեսակի փոշեկուլ և 170.000 ՀՀ դրամ արժողության Սոնի տեսակի հեռուստացույց` Լ. Ղալումյանին պատճառելով զգալի չափի` ընդհանուր 195.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

 

2012թ. հունվարին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով եվրոպական արտադրության պատուհանը, մուտք է գործել Ս. Հովակիմյանի բնակարան և գաղտնի հափշտակել եղունգների հարդարման էլեկտրական սարք` վերջինիս պատճառելով զգալի չափի` 25.000 ՀՀ դրամ գույքային վնաս։

 

Մեղադրյալի Հրայր Վ.-ի նկատմամբ որպես խաանման միջոց ընտվել է կալանավորումը:

 

Մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազության կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել