Ի՞նչ անել, երբ անձը չարաշահում է դատարան դիմելու իր իրավունքը

Շահագրգիռ անձն իրավունք ունի ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

 

Օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք:

 

Սակայն պատահում են դեպքեր, երբ անձը չարաշահում է դատարան դիմելու իր իրավունքը, դրանով իսկ անհանգստություն պատճառելով այլ անձանց, ինչպես նաև անհարկի օգտագործելով դատական իշխանության ռեսուրսները: Օրինակ՝ անձը մի անգամ դիմում է դատարան՝ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, մյուս անգամ՝ նույն գույքի նկատմամբ սեփականության իրավունքով տիրապետման փաստը հաստատելու պահանջի մասին, երրորդ անգամ՝ մեկ այլ հիմքով գույքի սեփականատեր ճանաչելու պահանջով:

 

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ ակնհայտ անհիմն հայցը դատարանի կողմից մերժվելու դեպքում պատասխանողն իրավունք ունի ընդդեմ հայցվորի հայց հարուցել նույն դատարան` իրեն պատճառած վնասները հատուցելու պահանջով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել