Հարկային մարմնում ծառայողական քննություն անցկացվում է հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ:
Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից:
Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը`
1) հսկողություն է իրականացնում հարկային ծառայողների վարքագծի կանոնների նկատմամբ.
2) ծառայողական քննություն է անցկացնում հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով.
3) եզրակացություն է ներկայացնում հարկային մարմնի ղեկավարին` սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու նպատակով, այսինքն` որպեսզի կայացվի հետևյալ որոշումներից մեկը`
- եզրակացությունը թողնել անհետևանք,
- եզրակացությունը վերադարձնել լրացուցիչ քննության,
- վերանայել պատասխանատվության ձևը,
- արձակել հրաման՝ հարկային ծառայողին կարգապահական կամ նյութական պատասխանատվության ենթարկելու համար:
Հարկային ծառայողների ծառայողական քննություն իրականացնում է հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը` հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման միջոցով:
Աղբյուրը` Իրավաբան.net