Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը նոր տեղակալ ունի

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով Դավիթ Ռազմիկի Բեգինյանը 2013 թվականի հունվարի 17-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, այս հրամանի համար հիմք են հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր Մ. Պողոսյանի միջնորդությունը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել