Ուժի մեջ է մտել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» փոփոխությունների նախագիծը, որով վերջիններս հարկային պարտավորություններից ազատվում են, եթե նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացումից հասույթը չի գերազանցել 24 մլն դրամը: Նշենք, որ նախկինում արտոնությունը տրվում էր 9 մլն դրամ հասույթը չգերազանցող ինքնազբաղված անձանց:
Նշենք, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող կամ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը 2019 թվականի ընթացքում չեն կարող օգտվել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով սահմանված հարկային արտոնություններից:
Ստորև ներկայացված ծառայություններ մատուցողները կսկսեն պետությանը հարկ վճարել, եթե տարեկան 24 միլիոն դրամից ավելի հասույթ են ստանում:
Ց Ա Ն Կ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍՈՎ ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գործունեության տեսակները |
|
1. |
Բնակչության պատվերով կատարվող` |
1.1 | կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում |
1.2 | հագուստի արտադրություն և նորոգում |
1.3 | գլխարկների արտադրություն և նորոգում |
1.4 | գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում |
1.5 | փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում |
1.6 | ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում |
1.7 | համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում |
1.8 | հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում |
1.9 | տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
1.10 | այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
1.11 | թիթեղագործական գործունեություն |
2. |
Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում |
3. |
Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ |
4. |
Լեզուների ուսուցման դասընթացներ |
5. |
Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ |
6. |
Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն |
7. |
Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն |
8. |
Ստեղծագործական գործունեություն |
9. |
Խնջույքավարների գործունեություն |
10. |
Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում |
11. |
Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար |
12. |
Դարբնոցային գործունեություն |
13. |
Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում |