Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հովհաննես.Բ.-ի և Նարեկ Ե.-ի:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ, նրանք հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, մոտ հինգ րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տալով` Ռենջ-Ռովեր մակնիշի ավտոմեքենայի առջևի մասով հարվածել են Բիզի տաքսի ծառայության գրասենյակի 1-ին հարկում գտնվող ավտոլվացման կետի դարպասներին և հեռացել, որից հետո մոտ 15 րոպե անց կրկին վերադառնալով տաքսի ծառայության գրասենյակ, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով` իրենց մոտ եղած հրազեն հանդիսացող ինքնաձիգերից ռազմամթերք հանդիսացող 28 փամփուշտներով անկանոն կրակահերթ են բացել տաքսի ծառայության գրասենյակի դիմաց կանգնած, ծառայությանը պատկանող Միցուբիշի Լանսեռ ավտոմեքենայի և գրասենյակի վրա, որից հետո դիմել են փախուստի։
Գործով որպես իրեղեն պացույց են հանդիսանում թվով 28 հատ.5.45.մմ տրամաչափի պարկուճները և 3 հատ մետաղյա կտորները, որը կնիքված և կցված են քրեական գործին:
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net