Բարեգործության նպատակը աջակցելն է` առանց որևէ փոխադարձ շահ ստանալու նպատակի:
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից անձամբ կամ նրանց անունից բարեգործության անվան տակ կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), եթե դրա համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, ապա առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Այսպես, նշված արարքնեի կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:
Բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երկուսուկեսհազարապատիկի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net