Հունվարի 16-ին՝ ժամը 09.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Աղբյուրը` Իրավաբան.net