Հունվարի 14-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռուդիկ Բ.-ին:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից` պարզվել է, որ նա 2012 թ. նոյեմբերի 30-ին, ժամը 02.00-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, տներից մեկի մոտ կայանված «Մերսեդես E 260» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնագրիչ, իսկ շարժիչի ծածկոցը բացելով` էլեկտրական մարտկոց:
Պարզվել է նաև, որ Ռուդիկ Բ.-ն կատարել է ևս մեկ համանման գողություն. 2012 թ. նոյեմբերի 30-ին, ժամը 01.00-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոց` պատճառելով 35.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net