2012 թվականի ընթացքում Արդարադատության նախարարությունը օրինականության վերահսկողության ոլորտում ՔԿԱԳ մարմինների հետ կապված պատասխանատվություն է կիրառվել ՔԿԱԳ Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի պետի նկատմամբ և միջնորդություն է ուղարկվել ՀՀ Երևանի քաղաքապետին՝ ՔԿԱԳ Աջափնյակ և Դավիթաշեն տարածքային մարմնի ղեկավարի և աշխատակցի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Արդարադատության նախարարության փոխանցմամբ` 2012 թվականին Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից կատարվել են հետևյալ ակտային գրանցումները՝ ծննդյան ակտի գրանցում 42662 (2011թ.` 43822), ամուսնության ակտի գրանցում 19045 (2011թ.` 19682), ամուսնալուծության ակտի 3383 գրանցում (2011թ.` 3322), հայրության որոշման ակտի 13201 գրանցում (2011թ.` 14387), որդեգրման ակտի 102 գրանցում (2011թ.` 137), մահվան ակտի 26861 գրանցում (2011թ.` 28397)։
ՔԿԱԳ գործակալության և ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից գանձվել է 286.651.000 դրամի չափով (2011թ.՝ 284.880.000) պետական տուրք, որից` ակտային գրանցումների և դրանց հետ կապված գործառույթներ` 189.408.000 դրամ (2011թ.՝ 187.692.000), ապոստիլով վավերացման համար` 90.365.000 (2011թ.՝ 91825000) դրամ, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու համար` 6.878.000 (2011թ.՝ 5363000) դրամ:
Գործակալության ՔԿԱԳ աշխատանքների և ապոստիլի բաժինն ուսումնասիրել է անվան, հայրանվան և ազգանվան փոխման 904 (2011թ.` 710), քաղաքացիական կացության գրանցման ակտերում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու 2.246 (2011թ.` 1909) և քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերակագնելու 353 (2011թ.` 238) գործ։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ կազմված լինելու և այլ պատճառներով մերժվել են փոխման, ուղղման, վերականգնման 64 (2011թ.` 22) գործ։ Փաստաթղթերի անբավարարության և այլ թերությունների պատճառով վերադարձվել է փոխման, ուղղման, վերականգնման 231 (2011թ.` 147) գործ։
Տրվել է ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ 9.004 (2011թ.՝ 7.250) տեղեկանք (քաղաքացիներին` 6.878, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 2.126)։
Սահմանված կարգով ընթացք է տրվել՝ ՔԿԱԳ վկայականների և փաստաթղթերը ապոստիլով վավերացման 18.073 (2011թ.` 18365) դիմումի, որից 14.334 (2011թ.` 14.885) նոտարական վավերացում ունեցող փաստաթղթեր, 3.739 (2011թ.` 3.480) բնօրինակ փաստաթղթեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների սահմանված կարգով ամուսնության 1.267 դիմումի (2011թ.` 1294), 6.334 հարցումների (2011թ.` 5431), քաղաքացիների 175 գրավոր դիմումների, դիմում-բողոքների (2011 թ.` 184)։
Նույն աղբյուրի փոխանցմամբ` ՔԿԱԳ գործակալության կողմից մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությաններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1919-Ն որոշաման մեջ լրացում կատարելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 269-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Աղբյուրը` Իրավաբան.net