Մարդկանց համար ամուսնական բռնաբարությունն անպատկերացնելի բան է. փաստաբան
Սեռական բռնությունը ընտանեկան բռնության տեսակ է համարվում ՀՀ օրենսդրության համաձայն: Այս մասին ասաց փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը՝ հուլիսի 12-ին կայացած Կանանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման հեռանկարները Հայաստանում խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, վերջին մեկ տարվա վիճակագրության համաձայն, երբ ընտանեկան բռնության ենթարկված անձիք դիմել են տարբեր հաստատություններ ու նշել, որ իրենք ենթարկվում են սեռական բռնության՝ որևէ քրեաիրավական գնահատական չի հետևել, գործ չի հարուցվել: «Մարդկանց համար ամուսնական բռնաբարությունն անպատկերացնելի բան է»,-նշում է փաստաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում